Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հարձակման փորձ գիշերով

Հարձակման փորձ գիշերով
16.08.2026 | 13:24

Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել այս գիշեր իմ տան վրա հարձակման փորձի մասին պատմելով:

Կեսգիշերին երկու դիմակավոր՝ դանակներով, փորձել են ներխուժել սեփականության իրավունքով ինձ պատկանող տուն։ Բարեբախտաբար, նրանց խոչընդոտել են։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Լիահույս եմ, որ Երևան քաղաքի ոստիկանությունը և Էրեբունու քննչական մարմինը պատշաճ և ամբողջական քննություն կիրականացնեն ու կբացահայտեն կատարվածի բոլոր հանգամանքները, ներխուժման փորձ կատարած անձանց ինքնությունը և հնարավոր շարժառիթները։ Առավել ևս, որ դեպքի վայրում կան տեսախցիկներ և վկաներ, ուստի քննության համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման հնարավորությունները կան։

Ուզում եմ նաև արձանագրել, որ վերջին վեց ամիսներին սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունների դեպքերը, ցավոք, ավելացել են։

Իմ տան նկատմամբ այսօրվա ներխուժման փորձը ևս պետք է քննվի ամբողջական համատեքստում, սպասում եմ, որ իրավապահները չեն սահմանափակվի միայն դեպքի արձանագրմամբ, այլ կգնան մինչև վերջ՝ բացահայտելու պատվիրատուներին, կազմակերպիչներին և կատարողներին, եթե քննությամբ նման հանգամանքներ հաստատվեն։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԲ-ի

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ